Իրանի բարեկեցության և սոցիալական ապահովության նախարար Սադեղ Մահսուլիի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի աճուրդի ընթացքում ավտոմեքենայի համար առաջարկվել է 2 միլիոն դոլարի համարժեք հայտ: Այդ մասին հայտարարում է հենց ավտոմեքենայի աճուրդին նվիրված կայքը:
Հարկ է նշել, որ Իրանի նախագահը 2010-ի նոյեմբերին` «Երկնային տանիք» փառատոնի ընթացքում, որտեղ մեծարվում էին բնականաշինության ոլորտում աշխատող բարեգործները, նրանց աշխատանքին աջակցելու նպատակով համաձայնեց իր «Պեժո-504» մակնիշի ավտոմեքենան աճուրդի հանել ու հիշյալ աճուրդից գոյացած գումարը հատկացնել կարիքավորների համար բնակարաններ պատրաստելու աշխատանքներին: