Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի հատուկ ծառայությունները գաղտնի օպերացիաներ են իրականացնում Իրանի տարածքում ՝ հույս ունենալով հայտնաբերել միջուկային զենքի արտադրության հետքեր:
Իրանի տարածքում այդպիսի օպերացիաներ իրականացնելու համար Իսրայելն օգտվում է Իրաքի հյուսիսում ընկած տարանցիկ բազայից: Իսրայելցի գործակալները օգտագործում են ժամանակակից, չափազանց զգայուն սարքավորում:
Նրանք կասկածելի շրջաններում հետևում են ռադիացիոն ֆոնին` գտնելու համար միջուկային փորձարկումների վկայություններ: Թերթի տվյալներով՝ Իսրայելի հատուկ ծառայությունների այդ աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ գործունեություն են ծավալել Իրանի տարածքում:








































