Տասը հոգուց բաղկացած խորհրդարանական պատվիրակությունը որոշել է ողջ կազմով մասնակցել ապրիլի 1-ից 4-ը Բաքվում կայանալիք Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստին. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Մենք կարևորում ենք մեր մասնակցությունն այդ գործընթացին, քանի որ այդ դեպքում կարող ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք բաց ենք` Բաքու մեկնելու և խորհրդակցությունների մասնակցելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը մեզ անվտանգության երաշխիքներ է տվել:
Միաժամանակ պարզ է, որ Ադրբեջանի ազգային ճակատի հայտարարությունները` միջոցառմանը մեր մասնակցության դեմ դեմարշ կազմակերպելու մասին, պատվիրված են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայաստանը խիստ կարևորում է «Արևելյան գործընկերության» ձևաչափով քննարկումներին մասնակցությունը:












































