Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի Girl Gone Wild երգի նոր տեսահոլովակը գրաքննություն չի անցել YouTube վիդեոհոսթինգում. Ծառայության մասնագետները տեսահոլովակը «չափազանց սեքսուալ» են համարել, և Մադոննայի թիմը ստիպված է եղել այն փոխարինել «ավելի համեստ» տարբերակով: Այս մասին հաղորդում է The New York Post թերթը:
Իհարկե, փոփոխված տարբերակը նույնպես քննադատությունների տեղիք է տվել. շատերն այն կարծիքին են, որ տեսահոլովակում տեղ են գտել կադրեր, որոնք չպետք է տեսնեն անչափահանսերը:
Մի քանի օրվա ընթացքում YouTube-ում տեսահոլովակը դիտել է ավելի քան 1 մլն մարդ: Նյութի հրապարակման պահին 33,147 մարդ սեղմել է «հավանել» կոճակը, 3,155 մարդ՝ «չհավանել» կոճակը:
Girl Gone Wild տեսահոլովակը Մադոննայտի նոր MDNA ալբոմի այցեքարտն է: Երգչուհու համանուն շրջագայությունները կսկսվեն մայիսի վերջից Իսրայելից:








































