Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

ՄԻՊ-ը թերություններ է արձանագրել Պաշտպանության նախարարության գործունեության մեջ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գնահատել է Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:

Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով և դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ:

ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել, զինվորական ծառայութան անցնելու մասին պայմանագիրը լուծել վաղաժամկետ, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է, իսկ որոշ դեպքերում սպաների նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում:

Ժամկետային զինծառայողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որևէ կարգապահական տույժ չունեցող զինծառայողներ` օրենքով սահմանված ծառայության 24 ամիսը լրանալուց հետո չեն զորացրվել, ինչը պատճառաբանվել է օրենքից չբխող տարբեր հիմնավորումներով:

Առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած անձանց տարկետման ժամկետից շուտ պարտադրվել է ներկայանալ կրկնակի փորձաքննության:

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) որոշումներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել և ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել են 500 ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներ: Նման թվաքանակով վաղաժամկետ զորացրելու փաստը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը զինկոմիսարիատներին չի հաջողվել:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացվել է բնակչությանը մոտ վայրի զորամասում ծառայություն անցնելու մի շարք պայմանների ու չափանիշների անհստակության պարագայում, իսկ որոշ դեպքերում թույլ են տրվել այդ պայմանների խախտումներ:

Պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կենտրոնական և կայազորային զինվորական դատախազություններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նմանատիպ կառույցներում պարտադիր զինվորական ծառայության առկայությունը ընդունելի չէ:

Պաշտպանության նախարարության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն եղանակներով հարստացման կանխմանն ուղղված նախարարության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել: Կոռուպցիոն նման դրսևորումների առկայությունը էականորեն վտանգում է նախարարության գործունեության արդյունավետությունը և նպաստում տվյալ մարմնի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների աճին:

Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

2011թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, և դրանք ստացել են դրական լուծում, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվել և վերակառուցվել են մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որից Երևան քաղաքում՝ մոտ 90 զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող:

Ըստ պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատու¬թյամբ, էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպ¬քերը:

Վերանորոգվել, հիմնանորոգվել են մի շարք զորամասերի զորանոցներ, բուժկե¬տեր, ճաշարանային մասնաշենքեր և այլն, որոնք համապատասխանեցվել են տի¬պային շինություններին:

2011թ. ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու նպատակով ՀՀ պաշտ¬պանության նախարարի կողմից մշակվել և զորքեր են առաքվել «Հրամանատարը զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձը, «Հայոց բանակի մարտական ոգու և զգոնության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվո-րական կարգապահության կտրուկ բարձրացմանն ուղղված», «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված» մեթոդական ցուցումները, զորամասերում տարվել են բացատրական աշխատանքներ, իրականացվել են քննարկումներ ստորաբաժանումների անձնակազմի և հրամանատարների մասնակցությամբ, ինչպես նաև կազմվել և զորքեր է առաքվել «Զինվորական ենթակայության կարգի և ծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները» մեթոդական ուղեցույցը և այլն:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվո¬րական դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ կայացած աշխատան¬քային հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ:

Նախորդ տարվա ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ թարգմանվել է «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների մասին» ձեռնարկը և կազմվել է «Զինված ուժերում մարդու իրավունքները» դասընթացի ծրագիր: Նախքան զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատություններում այդ դասընթացի ներդրումը, ԵԱՀԿ օժանդակությամբ ՀՀ ՊՆ բոլոր զորամիավորումներում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվել են զինված ուժերում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ճանաչողական բնույթի դասախոսություններ, որոնց մասնակցել են զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, իրավաբաններ և այլ անձինք:

Դարձյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ նախապատրաստվել է «Առաջնորդությունը Զինված ուժերում» դասագիրք֊-ձեռնարկի նախագիծ, որն ուղղված է զինված ուժերում անձնակազմի միջև փոխհարաբերությունների բարելավմանը, ղեկավարման և կառավարման նոր մեթոդների և միջոցների ներդրմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանը: ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գերագույն շտաբի համապատասխան ծառայությունների կողմից դասագիրքն ուսումնասիրվելուց հետո քայլեր կձեռնարկվեն համանուն դասընթացի ներդրման ուղղությամբ:

Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ և հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր և ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին:

Կառուցողական համագործակցություն է ծավալվել Պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև, բողոքների քննարկման, առկա խնդիրների լուծման և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում