Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախիչ հաղթանակի հասավ «Քյոլն»-ի նկատմամբ, իսկ «Շտուտգարտ»-ը խաղավարտին մոտ միայն կարողացավ հաղթանակ կորզել «Նյուրնբերգ»-ի հետ խաղում:
«Շտուտգարտ» – «Նյուրնբերգ»` 1:0,
1:0 Կակաու (78’),
«Քյոլն» – «Բորուսիա Դ.»` 1:6,
1:0 Նովակովիչ (13’), 1:1 Պիշչեկ (26’), 1:2 Կագավա (47’), 1:3 Լևանդովսկի (52’), 1:4 Գուդոգան (79’), 1:5 Կագավա (80’), 1:6 Պերիշիչ (84’):
27-րդ տուրից հետո Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը վաստակել է 62 միավոր: 5 միավոր պակաս ունի Մյունխենի «Բավարիա»-ն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Շալկե»-ն, որն իր ակտիվում ունի 53 միավոր:
Cologne 1-6 Borussia Dortmund by fasthighlights-2012








































