Աֆղանստանում 17 քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ զինծառայողի կինը այսօր հարցազրույցի ընթացքում ասել է, որ ինքն ամուսնու դեմ ներկայացված մեղադրանքները «անհավատալի է» համարում:
The Associated press-ի փոխանցմամբ` Քերըլայն Բեյլսն ասել է, որ իր ամուսինը` Ռոբերտ Բեյլսը, «շատ խիզախ է»:
Վաշինգտոնում ապրող կնոջ խոսքերով` իր ամուսինը գնացել էր բանակ, քանի որ ցանկանում էր պաշտպանել իր ընտանիքը, ընկերներին և իր երկիրը: Նա ավելացրել է, որ Ռոբերտը սիրում է երեխաներին և չէր կարող սպանել նրանց: