Ամերիկյան Yahoo! ընկերության տնօրենների խորհրդի կազմում երեկ տեղի են ունեցել փոփոխություններ: Խորհուրդը համալրվել է 3 անկախ տնօրեններով: Նրանց մեջ են American Express-ի մարքեթինգի տնօրեն Ջոն Հեյսը, Discover Communications ընկերության գործադիր տնօրենը և IAC-ի ընկերության ֆինանսական տնօրեն Թոմաս Մաքիներին: Այս մասին ասվում է Yahoo!-ի կողմից տարածված հայտարարության մեջ:
Այս քայլով Yahoo!-ն փորձում է վերականգնել իր դիրքերը համացանցային շուկայում, որտեղ մինչև Goggle-ի ստեղծումն ուներ առաջատար դիրքեր: Yahoo!-ի ունեցած խնդիրների պատճառով 2011թ.-ին այն լքել է ընկերության ստեղծողներից մեկը` Ջերրի Յանգը, որը պարբերաբար ենթարկվում էր բաժնետերերի և ներդրողների քննադատությանը:









































