Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը քիչ առաջ բարեհաջող վերադարձել է Խաղաղ օվկիանոսի մակերևույթ՝ այն բանից հետո, երբ սուզվել էր դեպի օվկիանոսի ամենախորը կետը` Մարիանյան իջվածք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Մենք տեղեկացրել էինք, որ ռեժիսորը սուզվել էր Deepsea Challenge սարքի միջոցով. իջվածքում նա մնացել էր 6 ժամ: Նախատեսվում է, որ այս սուզման արդյունքում Քեմերոնն ու National Geographic-ը համատեղ վավերագրական ֆիլմ կնկարահանեն: Մինչև Քեմերոնը՝ աշխարհի ամենախորը վայրում եղել են երկու հոգի` շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուիլշերը, սակայն նրանք այնտեղ մնացել են ընդամենը 20 րոպե:









































