Մալիի արտգործնախարարը և 13 այլ նախարարներ, որոնք կալանավորվել էին հեղափոխությունն իրականացնող բանակի կողմից, կիրակի օրը հացադուլ են սկսել: The associated press-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է արտգործնախարարի եղբայրը:
Հիշեցնենք, որ կալանավորված են արտգործնախարարը, ներքին գործերի, արդարադատության նախարարները, նախկին վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հաղորդվում է, որ նրանք հացադուլ են սկսել` ի նշան իրենց կալանավորման դեմ բողոքի: Երկիրն այժմ ղեկավարում է Ամադու Սանոգոն, որը և կազմակերպել էր հեղափոխությունը:












































