Հայաստան-Թուրքիա առաջին չարտերային չվերթը, հնարավոր է, կատարվի այս տարի մայիս-հունիս ամիսներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Անցած տարի ստեղծվել էր զբոսաշրջության ոլորտի ընկերությունների հայ-թուրքական դաշինք, որոնց աշխատանքներից մեկը, Ա. Ղազարյանի խոսքով, Վան-Երևան չվերթ բացելն էր, որն անցած տարի աշնանը չհասցրեցին, և հիմա զբոսաշրջային նոր սեզոնի հետ կապված փորձում են այս տարի անել: Նա տեղեկացրեց, որ միակ խնդիրը համապետական չափի օդանավ վարձելն է, ինչը հատկապես սկզբի համար դժվար է, երբ երաշխավորված չէ, որ ամբողջովին զբաղված կթռնի երկու ուղղությամբ:
«Եթե օդանավի հարցը լուծվի, հուսով ենք, որ մայիս-հունիսին առաջին չվերթը կսկսի աշխատել: Իրավական հարթության մեջ՝ երկու երկրների քաղավիացիայի վարչությունների խնդիր չկա»,- ասաց Ա. Ղազարյանը:











































