Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը պատրաստ է Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցել սիրիական խնդիրը լուծելու հարցում: ИТАР ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին նա այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Քոֆի Անանը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ հետագայում սերտորեն համագործակցելու մասին: Քոֆի Անանը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու և օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:
Քոֆի Անանը այսօր Մոսկվայում հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը դրական արդյունքով կավարտվի: Մենք բարձր ենք գնահատում Սիրիայում Ձեր` որպես միջնորդի ջանքերը»,- ասել է Մեդվեդևը:
«Հույս ունեմ, որ կկարողանանք Սիրիայի հարցում դրական ներդրում ունենալ`Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Անանը:





































