Աթենքի լուրերի գործակալության հաղորդմամբ` անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել զինվորական շքերթի ժամանակ, որոնք տեղի են ունենում Հունաստանում երկրի անկախության օրը:
Հույները կիրակի օրը նշում են Օսմանյան կայսրության դեմ ապստամբության 191-րդ տարելիցը, որը հանգեցրեց ժամանակակից Հունաստանի ստեղծմանը: Կառավարության քաղաքականության դեմ դուրս եկած ընդդիմադիրները խոստացել էին տապալել երկրի անկախության օրվան նվիրված շքերթը:
Աթենքում շքերթի անցկացման անվտանգության ապահովմանը, որն ընդունել է երկրի նախագահ Կարլոս Պապուլյասը, մասնակցել են մի քանի հազար ոստիկաններ: Շքերթն անցել է հանգիստ մթնոլորտում:
Ոստիկանությունը մի խումբ քաղաքացիների, ովքեր հրավիրատոմս չեն ունեցել, թույլ չի տվել մոտենալ շքերթի հրապարակին: Մոտ 10 մարդ ձերբակալվել է: 2010 թվականից ի վեր առաջին անգամ շքերթին մասնակցել են հունական ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղղաթիռները, սակայն առաջվա պես չի եղել զրահատեխնիկա, որի օգտագործումը դադարեցրել են տնտեսական ճգնաժամի պատճառով:
Կրետեի մայրաքաղաք Հերակլիոնում ցուցարարներին հաջողվել է հասնել այնտեղ, որտեղ կանգնած են եղել պաշտոնյաները: Նրանք հյուրերի վրա շպրտել են ջրով լի պլաստմասե շշեր: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար:
Սալոնիկում շքերթը ուշացումով է սկսվել և անցել է բողոքի կարգախոսների ներքո:











































