Մեքսիկայի զինվորականները երկրի հյուսիսում երկու հաջող գործողություններ են իրականացրել ընդդեմ թմրանյութերի թրաֆիքինգի, ինչի արդյունքում առգրավվել է 14.2 տոննա մարիխուանա:
Ինչպես տեղեկացրել է RIA Novosti-ն, Սինալոա նահանգի պահեստներից մեկում գտնվել է թմրանյութի 980 փաթեթ` մոտ 9.5 տոննա կշռով:
Զինվորականները պահեստը հայտնաբերել են գազային պայթյունի հետևանքով, որը տեղի էր ունեցել թմրադեղերի վաճառքով զբաղվողների անզգուշության պատճառով: Պայթյունը գրավել է զինվորականների ուշադրությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայթյունի հետևանքով մահացած մարդու մարմին:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեքսիկայում ձերբակալվել էր «Խալիսկո» նարկոկարտելի ենթադրյալ ղեկավար Էրիկ Վալենսիան` մականունը «85»: Նրա ձերբակալությունը հանգեցրել էր մի շարք անկարգությունների:







































