Մալիի հեղափոխության առաջնորդը շաբաթ օրն ասել է, որ ինքը չի վախենում հակահեղափոխությունից և ոչ մի զինվոր չի պաշտպանում երկրի նախագահին:
Lohud.com-ը տեղեկացնում է, որ կապիտան Ամադու Սանոգոն այս հայտարարություններն արել է Associated Press-ին տված բացառիկ հարցազրույցում:
Սանոգոն ասել է, որ այժմ ինքն է ղեկավարում երկիրը և չի պատրաստվում հայտնել նախագահի գտնվելու վայրը, քանի որ, որպես զինվոր, ինքն ունի իր գաղտնիքները:
Հարցին, թե արդյոք որևէ զինվոր աջակցո՞ւմ է նախագահին, կապիտանը պատասխանել է՝ զինվորներից ոչ մեկը չի աջակցում նրան:







































