Պակիստանի հյուսիս-արևմուտքում կառավարական զորքերի և գրոհայինների ջոկատների միջև բախման հետևանքով զոհվել է 7 զինվոր և 22 ապստամբ: Ինչպես տեղեկացրել է Svoboda ռադիոկայանը, ռազմական գործողությունները սկսվել են շաբաթ օրը՝ արևածագին:
Պակիստանյան իշխանությունները փորձում են ոչնչացնել թալիբների ճամբարները և բազաները: Դրա հետ մեկտեղ այսօր՝ ավելի վաղ մահապարտը պայթեցրել էր ռումբ, որի հետևանքով, տեղական հեռուստաալիքների տվյալների համաձայն, զոհվել են 13 զինծառայողներ: Ըստ տեղական այլ ԶԼՄ-ների՝ զոհվել է 5 մարդ, 8–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Մահապարտի ինքնությունը դեռևս անհայտ է: Ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: