Աբխազիայում ավարտվել է երկրի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը: 20 շրջանների ընտրական տեղամասերը փակվել են տեղի ժամանակով ժամը 20:00-ին:
Ինչպես հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրություններն անցել են հանգիստ, առանց խախտումների: Ընտրական տեղամասերում սկսել են հաշվել ձայները:
Երկրորդ փուլ անցած 40 թեկնածուներից վեցը «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ են, երեք թեկնածուներ ներկայացնում են «Միասնական Աբխազիա» կուսակցությունը, մեկ թեկնածու «Տնտեսական զարգացման կուսակցություն»–ից է, իսկ մյուս 30 թեկնածուներն առաջադրվել են նախաձեռնող խմբերի կողմից: Նրանց թվում են նաև գործող խորհրդարանի ինն անդամներ:









































