Թուրքիայի հարավ-արևելքում թուրքական զինված ուժերը սպանել են 15 գրոհայինների: Պարզվել է, որ սպանված գրոհայինները կանայք են եղել: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Կռիվները տեղի են ունեցել Բիթլիսում, որտեղ կենտրոնացված են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք արդեն մոտ 30 տարի պայքարում են թուրքական պետության շրջանակներում քրդական ինքնավարություն ստեղծելու համար:
Հայտնի է, որ դրությունը սրվել է փողոցային բողոքի ակցիաներից հետո, երբ հազարավոր քրդեր դուրս էին եկել փողոցներ` նշելու քրդական Նոր տարին:
Քրդերի հետ բախումներ էին տեղի ունեցել նաև մարտի 22-ին, ինչի հետևանքով զոհվել էր մոտ 12 մարդ:









































