Ըստ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի` ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ Գերմանիայի Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը պաշտոնական հրավեր է ուղարկել Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա մարտի 25-ից 29-ը անցկացնի գերմանական թիմում: «Քյոլն»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը երկար ժամանակ հետևում են Հարոյանի խաղին և դեռ վաղուց էին հրավիրում ֆուտբոլիստին, սակայն միայն այս պահին հարմար ժամանակ գտնվեց Հարոյանին ուղարկել Գերմանիա:
«Քյոլն» ակումբը ցանկանում է հետևել երիտասարդ ֆուտբոլիստի խաղին, տեսնել նրա ֆուտբոլային կարողությունները և մարդկային հատկանիշները: «Քյոլն»-ը Երևան է ուղարկել հաստատված ծրագիր, ըստ որի` Հարոյանը կիրակի օրը ներկա կգտնվի Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին, իսկ հաջորդ օրերին երեք անգամ կմասնակցի գլխավոր թիմի մարզմանը:
Հինգշաբթի օրը Հարոյանը կվերադառնա Երևան և «Փյունիկ»-ի կազմում կնախապատրաստվի ՀՀ առաջնության «Բանանց»-ի դեմ խաղին:









































