Ճապոնական ձկնորսական նավը, որը 1 տարի առաջ քշել էր հզոր ցունամին, նկատվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափերի մոտ: Այս մասին այսօր հայտարարել է CNN-ը:
Ձկնորսական նավի հայտնաբերման մասին հայտարարվել է երեկ: Վիկտորյա քաղաքի փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով` նավն արդեն ժանգոտել է, սակայն այդքան էլ վատ տեսք չունի:
Նավը ներկայում գտնվում է Թագուհի Շառլոտայի կղզիներից ավելի քան 200 կմ-ի վրա: Այն առաջինը նկատել են օդային պարեկային ծառայության աշխատակիցները:
Ավելի ուշ է միայն պարզվել, որ նավն ազատ լողարկել է 2011թ. մարտի 11-ից: Արդեն պարզվել է նավի տիրոջ անունը: Այն ավելի վաղ գտնվել է Հոնսյու կղզու հյուսիսում` Աոմորի պրեֆեկտուրայում:
Կանադացիների հետագա պլաններն առայժմ հայտնի չեն:
Ճապոնական ձկնորսական նավը քշել էր մինչև 10 մետր ալիքներ ունեցող ուժեղ ցունամին, որին հաջորդել էր 9 մագինտուդ ուժգնությամբ երկրաշարժը: Աղետին զոհ էր գնացել շուրջ 19 հազար մարդ:





































