Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի օդաչուն փախել է Թուրքիա: Այս մասին հայտնել է El Arabiya հեռուստատեսությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող մարտական ուղղաթիռի օդաչուն հրաման է ստացել գնդակոծել Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ազազ քաղաքում հավաքված ցուցարարներին, սակայն օդաչուն հրաժարվել է կատարել հրամանը: Փոխարենը, նա ավիահարված է հասցրել հետախուզական ծառայության շտաբ-բնակարանին և մեկնել Թուրքիա:












































