Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանից Ադրբեջան (Սանգաչալ) ուղևորվող բեռնատար գնացքի երեք դատարկ վագոններ դուրս են եկել ռելսերից: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին, ժամը 21.40-ին: Արդյունքում, երկաթգծի վրա առաջացել են խցանումներ: Երթևեկությունը կարգավորվել է ժամը 05.30-ին: Վթարի պատճառով տուժածներ չկան: Տարվում է հետաքննություն:






































