«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել ՀՀԿ ցուցակից Մենուա Հարությունյանի դուրս մնալու մասին:
«Պարզվում է` «slaq.am»-ի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես, երբ Արգամիչը ցանկացել է վարչապետ դառնալ, Մենուայի կայքը սկսել է խփել վարչապետ Տիգրան Սարգսյանին` քարոզելով, որ Հովիկ Աբրահամյանն է ամենաճիշտ վարչապետը: Դրանից հետո Մենուային հրավիրել են նախագահական և «հանձնարարել» չանել դա: Ավելին` ասվել է, որ պետք է Տիգրան Սարգսյանին պաշտպանել:
Եվ Մենուան էլ, երկրի նախագահին ու հարազատ կուսակցությանը հավատարիմ, սկսել է պաշտպանել գործող վարչապետին և հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «սև ցուցակում»: Արդյունքում` չնայած ծառայել է իշխանություններին և կատարել Սերժ Սարգսյանի ցանկությունը, սակայն, ի կատարումն Հովիկ Աբրահամյանի ցանկության, դուրս է մնացել ցուցակից»:










































