«ՀԺ»-ն գրում է, որ մարզական հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել բաց նամակով, որով քաղաքական ուժերին կոչ է արել գործող մարզիկներին չներքաշել նախընտրական քարոզչական պայքարի մեջ և նրանց չխառնել քաղաքականությանը:
«Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Շախմատի ֆեդերացիայի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մեր առաջատար մարզիկները չեն մասնակցելու քարոզարշավին: Ձեռք մի տվեք էս տղերքին»,- գրել է Նիկողոսյանը:









































