Հինգշաբթի գիշերը Արևմտյան Հոլիվուդում ԱՄՆ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի գլխին ալյուր են լցրել:
Access Hollywood-ը հաղորդում է, որ, վերջացնելով իր նոր True Reflection օծանելիքի արտադրման համար London հյուրանոցում կազմակերպված միջոցառման համար լուսանկարվելը, Քիմը խոսելիս է եղել Կարմիր գորգի վրա, երբ մի երիտասարդ կին մոտեցել է նրան և նրա գլխին ալյուր լցրել:
Access Hollywood-ի թղթակիցը, ով ականատես է եղել միջադեպին, ասել է, որ կինը շատ հանկարծ է հայտնվել, և Քիմին մոտենալու ճանապարհին ոչ ոք չի կանգնեցրել նրան:
Ալյուրը լցվել է Քարդաշյանի գլխին ու ուսերին: Հաղորդվում է, որ Քիմը ցնցված է եղել և անվտանգության աշխատակիցները նրան միանգամից դեպի վերելակ են ուղղորդել:







































