Wednesday, 10 06 2026
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան

«Կյանքի խոսք»-ի հայցապահանջը զրպարտության հետ որևէ կապ չունի, իսկ Անժելա Սարգսյանի՞ հետ. «Իրավունք»-ի ներկայացուցիչ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ընկերության» գործով դատավարությունը, որով «Կյանքի խոսք»-ի ղեկավար Արթուր Սիմոնյանը դիմել է դատարան` շաբաթաթերթին կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով:

Այս գործով սա արդեն երկրորդ նիստն էր, որի ժամանակ հայցվոր կողմի՝ «Կյանքի խոսք»-ի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ներկայացուցիչ Ավետիք Պապինյանը ներկայացրեց իրենց պահանջը` պարտավորեցնել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հերքել պատիվը և արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները, ներողություն խնդրել և փոխհատուցել կատարված դատական ծախսերը: Ըստ նրա` «Իրավունք», «Իրավունք-Հետաքննություն» և Аргументы недели Армении թերթերի համապատասխան համարներում հրապարակվել են հոդվածներ, կոլաժներ, որոնցով վիրավորանք է հասցվել «Կյանքի խոսք» կազմակերպությանը:

«Իրավունք Մեդիա» ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ առարկեց ամբողջ ծավալով, քանի որ նրա խոսքով՝ հայցապահանջը պատվի, արժանապատվության, բարի համբավի արատավորման հետ որևէ կապ չունի: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 13-ը, ժամը 16:30:

Հիշեցնենք, որ ըստ «Իրավունք-Հետաքննություն» թերթի խմբագրության տարածած տեղեկատվության` դատելով հայցվորի կողմից դատարան ներկայացված և 50 էջը գերազանցող հայցադիմումից՝ «Կյանքի խոսք»-ը և նրա պարագլուխ Արթուր Սիմոնյանը նպատակ են դրել իրենց առջև ոչ այնքան իրենց պատիվը, արժանապատվությունը պաշտպանելը, որքան հաստատելը, թե քրիստոնեական Հայաստանը պետք է լինի աղանդների հանգրվանը:

Կազմակերպության զայրույթն է առաջացրել «Իրավունք-Հետաքննության» թիվ 39-ում տպագրված կոլաժը և նրան ուղեկցող հրապարակումը: «Այդ «էրզաց-կրոնի բիզնեսմենին» (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ Առաքելական եկեղեցու, աստվածատհաճ և շատերի կողմից չհարգված հաստատությանը՝ աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, «խելահեղ սեքսի» անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է «գործարար համբավը» մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային և հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած «Կյանքի խոսք» աղանդի «պատվի, արժանապատվության և գործարար համբավի»,- նշված է թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում