ԱՄՆ-ում այսօր համացանցից «կտրվելու» ազգային օրն է (The National Day of Unplugging):
Նախագծի մասնակիցները պետք է անջատեն համակարգիչը, հեռախոսները, չստուգեն էլեկտրոնային հասցեները և մուտք չգործեն Facebook սոցցանց:
Համացանցից կտրվելու պահը կսկսվի ուրբաթ արևի մայր մտնելուց հետո և կշարունակվի մեկ օր:
Ակցիայի նախաձեռնությունը պատկանում է Reboot ոչ կոմերցիոն կազմակերպությանը: Կազմակերպիչների խոսքերով «համացանցից կտրվելու օրը» պետք է լինի Շաբբատի ժամանակակից անալոգը (հրեաների մոտ շաբաթվա 7-րդ օրը), և մարդիկ պետք է ժամանակը տրամադրեն ընտանիքին և հարազատներին:
Նշենք, որ Boston Consulting Group-ի կողմից վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ամերիկացիների 21%-ը պատրաստ է մեկ տարի հրաժարվել սեքսից, բայց ոչ համացանցից:












































