ԱՄՆ կողմից Համաշխարհային բանկի թեկնածու է առաջադրվել երկրում հնագույն համալսարաններից մեկի՝ Դարթմուտի քոլեջի նախագահ Ջիմ Էն Քիմը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության անանուն աղբյուրները:
Ջիմ Էն Քիմի առաջադրման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից պաշտոնական հայտարարություն կարվի այսօր ավելի ուշ: Մարտի 23-ը թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետն է:
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ ԱՄՆ կողմից բավական անսպասելի այս որոշումը կցրի զարգացող երկրների այն դժգոհությունը, որ ՀԲ ղեկավար միշտ դառնում է ԱՄՆ ներկայացուցիչը:











































