Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ալեքսանդր Արզումանյան. «ԼՂ շուրջ շարունակվեցին իմիտացիոն գործընթացները»

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով տարին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվեցին իմիտացիոն գործընթացները, երկկողմ, եռակողմ, բազմակողմ հանդիպումներ եղան: Նա հիշեցրեց, որ այդ ամենի արդյունքում 2009 թվականի վերջում ԵԱՀԿ նախարարների խորհրդում ընդունվեց մի ձևակերպում, որի համաձայն` ԼՂ-ի ապագա ինքնորոշման իրականացումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Նախկին արտգործնախարարի դիտարկմամբ` հետագա հանդիպումներն ընթացան այդ ոգով: Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` ՀՀ ԱԳՆ-ն 2008 թ. մարտի 1-ից հետո զբաղված է այնպիսի գործառույթներով, որ Հայաստանի նկատմամբ չկիրառվեն սանկցիաներ: Մինչդեռ նախկին արտգործնախարարը հիշեցնում է, որ Ադրբեջանն այս ընթացքում զբաղված է Լեռնային Ղարաբաղի հարցն այլ ատյաններում արծարծելով:
Պատասխանելով Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին վերաբերող լրագրողների հարցին` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այդ հարցը պետք է դիտարկել ՄԱԿ-ի հովանու ներքո ապագաղութացման գործընթացների համատեքստում: «Ցավոք, այն չի վերաբերում մեզ: Պետք է գիտակցել, որ ինքնորոշումը դիտարկվում է ՄԱԿ-ի ապագաղութացման գործընթացի մեջ: Դրա համար ՄԱԿ-ում ստեղծվել են տարբեր կառույցներ»,- ասաց նախկին արտգործնախարարը: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին, նախկին արտգործնախարարը հիշեցնում է, որ նրանց դեպքում կիրառելի են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան մեզ համար ավելի ընդունելի նախադեպ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում