ԱՄՆ Ստենֆորդ քաղաքում, որտեղ սպանվել է սևամորթ մի դեռահաս, ոստիկանապետը հայտարարել է, որ ժամանակավորապես կլքի իր պաշտոնը` կապված գործի հետաքննության ժամանակ առաջացած սկանդալի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Բիլ Լին նշել է, որ ստիպված է հեռանալ պաշտոնից, քանի որ իր գործողությունների շուրջ վեճերը շեղում են ուշադրությունը բուն գործից:
Տեղական ոստիկանությանը քննադատել էին այն պատճառով, որ 17-ամյա Թրեյվոն Մարտինի մարդասպանը` կամավոր պարեկ, 28-ամյա Ջորջ Ցիմերմանը, չէր կալանավորվել:
Լիլի նման որոշումից դժգոհ` սպանված դեռահասի ծնողները շարունակում էին պահանջել Ցիմերմանի կալանավորումն ու դատը:
Տղան սպանվել է 2012 թ. փետրվարի 26-ին այն պատճառով, որ պարեկություն իրականացնող Ցիմերմանը նրան կասկածելի է համարել:









































