News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մարտի 28-29-ը Ժնևում պլանավորված անվտանգության և կայունության վերաբերյալ կայանալիք քննարկումների հարցը:
Նշվում է, որ Լեֆորն աշխատանքային այցով Վրաստան է ժամանել մարտի 22-24-ը:
Հիշեցնենք, որ Ժնևյան քննարկումները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո:











































