Reuters գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան, Թայվանն ու ՀԱՀ-ը երեկ հայտարարել են իրանական նավթի ներկրման կրճատման մասին:
Նշվում է, որ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան հանդիսանում են Ասիայում իրանական նավթի 4 խոշոր ներկրողները: Նրանք կամ արդեն իսկ կրճատել են իրանական նավթի ներկրման ծավալը, կամ էլ խոստացել են վարվել նման կերպ:
Երեքշաբթի ԱՄՆ-ը Ճապոնիային և եվրոպական 10 երկրների ազատեց ֆինանսական պատժամիջոցներից, քանի որ նրանք զգալիորեն կրճատել են իրանական նավթի ներկրումը: Սակայն դրանք շարունակում են տարածվել Հարավային Կորեայի, Չինաստանի և Հնդկաստանի վրա:
Ակնկալվում է, որ ապրիլին Հնդկաստանը կնվազեցնի իրանական նավթի գնումը, իսկ Հարավային Կորեան այս տարվա առաջին երկու ամիսներին արդեն իսկ 15 տոկոսով նվազեցրել է իրանական նավթի գնումը՝ այն իջեցնելով մինչև օրական 12.9 միլիոն բարել նավթի:
ՀԱՀ-ը գրեթե ամբողջովին է կասեցրել իրանական նավթի գնումը: ՀԱՀ ներկրվող ողջ նավթի 29 տոկոսը բաժին էր ընկնում իրանական նավթին:
Թայվանն էլ հայտարարել է, որ մտադիր է հուլիսին դադարեցնել իրանական նավթի ներկրումը:









































