Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը 29.7 մլն դոլարով վաճառքի է հանել Կոստա Ռիկայի առողջարանի իր կալվածքը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ավելի քան 200 հա տարածքով կալվածքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին՝ Պլայա Բարիգոնա առողջարանային շրջանում: Համալիրն իր մեջ ներառում է 3 առանձնատուն: Տան պատերը կոստառիկյան փայտից են արված, տանիքը՝ իսպանական կղմինդրից:
Վաճառքի մասին պաշտոնական հայտարարություն է տրվել այսօր:
Գիբսոնը «անձնական առողջարանը» վաճառելու որոշում է կայացրել կնոջ՝ Օքսանա Գրիգորևայի հետ ամուսնալուծության աղմկալից դատից հետո:









































