Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է 14 մարդու, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիայի համաշխարհային ցանցին առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բռնագրավվել են վերջիններիս համակարգիչները, որոնցում եղել են հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր:
Կալանքը կատարվել է Ինտերպոլի հարցման համաձայն, որը հետաքննում էր նմանատիպ դեպքերը Գերմանիայում:








































