Հաջորդ գումարման Ազգային ժողովում ՀՅԴ-ն կունենա առավելագույնը 7-8 պատգամավոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիրբեկյանը՝ վերլուծելով երեկ՝ մարտի 21-ին կուսակցության ներկայացրած համամասնական ցուցակի կազմը:
«ՀՅԴ վերին շեմը 10 պատգամավոր է: Այն հույսը, որ իրենք պատրաստ են բոլոր 85 տեղերն էլ գրավել, չեն կարող իրականանալ: Եթե նրանք հավաքեն 8-9 տոկոս ձայներ, ստացվում է՝ 7-8 տեղ համամասնականով: Իսկ ահա մեծամասնականով ՀՅԴ-ն 2-3 տեղի հնարավորություն կունենա»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:









































