ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մալիիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և հայտարարել, որ զինվորականները գրավել են իշխանությունը՝ հեռացնելով ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված երկրի ղեկավարությանը,- հաղորդում է BBC-ն:
Անվտանգության խորհուրդը կոչ է արել զինվորականներին ապահովել նախագահ Ամուդ Տուրեի անվտանգությունը: Դեռևս հայտնի չէ նախագահի գտնվելու վայրը:
Նախօրեին զինվորականները Մալիի մայրաքաղաք Բամակոյում հայտարարել էին, որ կասեցնում են Սահմանադրության գործողությունները և իշխանությունից հեռացնում են նախագահ Ադամ Տումնի Տուրեին:












































