ԱՄՆ ռազմածովային ուժերը կարգապահական տույժի կենթարկեն ծովայինին, որը Facebook սոցիալական ցանցում մեկնաբանություններ էր տեղադրել` ասելով, թե ինքը կհրաժարվեր կատարել նախագահ Օբամայի հրամանները:
The Jerusalem post-ի փոխանցմամբ` ծովայինին մեղադրել են սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի մասին քաղաքական մեկնաբանություններ տեղադրելու համար:
Մեղադրյալ Գարի Սթեյնն ասել է, որ ինքը այնուհետև փոխել է մեկնաբանությունը և ասել, որ չի կատարի նախագահի այն հրամանները, որոնք դեմ են օրենքին:









































