Այսօր Մեքսիկայում մարտի 21-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայտնաբերվել էին բազմաթիվ տուժածներ: Այսօր նրանցից մեկը մահացել է ստացված վնասվածքներից, իսկ մյուսը` երկրաշարժի ժամանակ ունեցած սրտի նոպայի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Մեքսիկայի իշխանությունները հաղորդել են, որ երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի թիվը հասել է 32 հազարի:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Մեքսիկայի Գերերո նահանգում տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով տուժել էին շատ բնակավայրեր: Դրանից հետ այդ շրջանում արձանագրվել էին բազմաթիվ հետցնցումներ:







































