Friday, 12 06 2026
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան

Սպանված կինը դիմել է Գևորգին՝ ասելով. «Գևորգ ջան, մի՛ արա, մի՛ արա» (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ:

Ինչպես Արարատի մարզից news.armenia.tv-ին հայտնեl է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Սարգսյանն է:

Երիտասարդը բերման է ենթարկվել նախորդ օրը Ջրաշեն գյուղում առանձնակի դաժանությամբ կատարված սպանության կասկածանքով:

Ինչպես հայտնի է, երեկ՝ մարտի 21-ին, զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Իր տան մեջ հայտնաբերվել էր 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը՝ պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:

Կատարված սպանությունը բացահայտելու համար ողջ գիշեր աշխատել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները՝ մի քանի խմբերով:

Հսկայական աշխատանք կատարելուց հետո առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվեց:

Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը եղել է Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանության Արտաշատի բաժնի բակում հավաքված ջրաշենցիները պատմել են, որ հանցագործը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և մանրամասն պատմել, թե ինչպես է կատարել ոճրագործությունը:

Սպանությունը կատարելու ժամանակ սպանվածը դիմել է Գևորգին՝ ասելով. «Գևորգ ջան, մի՛ արա, մի՛ արա», սակայն կասկածյալը շարունակել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել իր զոհին, իսկ վերջում, վախենալով, որ կինը կարող է հետագայում ճանաչել իրեն, կտրել է կոկորդը:

Սպանությունից հետո Գևորգ Սարգսյանը դուրս է եկել սպանվածի տնից, ապա մի որոշ ժամանակ անց վերադարձել և արդեն մահացածի մարմնի վրա դրել իր կողմից գրված՝ հայտնի գրությունը «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Նա այդ գրությունը գրել էր, որպեսզի շեղի իրավապահներին՝ կասկածը շեղելով պարտատերերի կողմը:

Այս պահին Գևորգ Սարգսյանի տունը գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների խիստ հսկողության տակ, քանի որ իրավապահները մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ վրեժխնդրություն, որովհետև սպանվածն ու սպանություն կատարողը հարևաններ են:

Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական:

Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ մանրամասներ չի հայտնում:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում