Անգլիական Բատ քաղաքի հայտնի հռոմեական բաղնիքի ավերակների վրա աշխատող հնէաբանները հայտնաբերել են 30 հազար արծաթե դրամներ:
Դրամները թվագրվում են մեր թվարկության 270թ.: Գտնված դրամները կուղարկվեն Բրիտանական թանգարան:
Հայտնաբերված գանձը մեծությամբ հինգերորդ տեղն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայում երբևէ գտնված գանձերի մեջ:
Բատ քաղաքը գտնվում է Սոմերսեթ կայսրությունում` Էյվոն գետի վրա: Դեռևս հնագույն ժամանակներից քաղաքը հայտնի է իր բուժիչ աղբյուրներով:
Մեծ Բրիտանիայից հռոմեացիների հեռանալուց հետո հռոմեական բաղնիքի մնացորդներն ավերվել են 6-րդ դարում, և միայն հազարամյակներ անց` 18-րդ դարի վերջին, դրանք վերականգնվել են:







































