Վոլոգոդյան շրջանի բանտից բանտարկյալի ուղղաթիռով փախուստին կարող էին աջակցել նաև ուղղիչ հաստատության աշխատակիցները: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է բարձրաստիճան մի փորձագետ, որը խորհրդային տարիներին երկար ժամանակ աշխատել է նման հաստատություններում:
Պարզվել է, որ այսօր Վոլոգդայում պատվիրել են մասնավոր ուղղաթիռ, որտեղ նստել են բանտից փախուստի դիմած բանտարկյալի եղբայրն ու մի կին: Վերջիններս զենքի սպառնալիքով օդաչուին ստիպել են թռչել բանտի ուղղությամբ: Երբ ուղղաթիռը հասել է բանտի մոտ, իջեցրել են պարանե աստիճանը ու վերև բարձրացրել բանտարկյալ Ալեքսեյ Շեստակովին: Ուղղաթիռն այնուհետև վայրէջք է կատարել Բուրեցովո գյուղակում, որտեղ ուղևորները լքել են այն:
Փախստականն արդեն ձերբակալված է, սակայն շարունակվում են նրանց որոնումները, ովքեր օգնել են վերջինիս փախչել:





































