Ռուսաստանում Դանիայի դեսպան Ռիսդալ Յենսենին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ պահանջելով բացատրություն տալ, թե ինչպես է չեչեն ահաբեկիչ Ահմեդ Զակաևը հայտնվել Կոպենհագենում անցկացվող «Չեչնիան Ռուսաստանում հնարավոր փոփոխությունների կոնտեքստում» կոնֆերանսում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ռուսաստանը Դանիայից պահանջել է պատասխան տալ և «հույս ունի, որ Դանիան ամբողջությամբ կիրականացնի իր միջազգային պարտավորությունները՝ ահաբեկչությանը դիմակայելու հարցում»:
Ահմեդ Զակաևի դեմ միջազգային հետախուզում է հայտարարված: Նա մեղադրվում է ՌԴ տարածքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ:









































