Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի տնտեսական շահերից.
«Անկարայի երկարատև պլանների մեջ է մտնում Անդրկովկասում առկա բոլոր փակ սահմանների, այդ թվում նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացումը: Դրա համար Անկարան ձեռնարկել է ամեն հնարավոր բան՝ մշակել է «ճանապարհային քարտեզ», ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները և այժմ սպասում է դրանց կենսագործմանը:
Այդ արձանագրությունների իրագործումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի քաղաքա-տնտեսական շահերից»:












































