Բանգալոր քաղաքում տեղի ունեցած Հնդկաստանի առաջնության ֆուտբոլային հանդիպման ժամանակ մահացել է ֆուտբոլիստներից մեկը: 27-ամյա կիսապաշտպանը, հանդիպման 73-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, խաղավերջում ընկել է: Մարզադաշտում շտապօգնության մեքենա չի եղել, և ֆուտբոլիստին հիվանդանոց են տեղափոխել եռանիվ փոխադրամիջոցով: Բժիշկների հավաստմամբ` խաղացողը մահացել է սրտի անբավարարության պատճառով:
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոտենհեմ» – «Բոլթոն» հանդիպման ժամանակ «Բոլթոն»-ի խաղացող Ֆաբրիս Մուամբան ստացավ սրտամկանի ինֆարկտ:








































