ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի մարտի 22-ի նիստը չի կայացել քվորումի չապահովման պատճառով. ժամը 12-ին գրանցվել էին 39 պատգամավոր:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է ևս 3 ժամ, որի ընթացքում գրանցվել է 43 պատգամավոր:
Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվել է չկայացած:











































