Աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ապրիլի 4-ին մաստեր-կլաս կանցկացնի մոսկովյան «35 мм» կինոթատրոնում: Այս մասին նշված է Lenta.ru կայքին ուղարկված մամլո հաղորդագրության մեջ:
Միջոցառումը կտևի ժամուկես, որի ընթացքում Կոպոլան կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Մաստեր-կլասին կարող է ներկա լինել ցանկացած մարդ, ով դրա համար կվճարի 500 ռուբլի:
Կոպոլայի այցը Մոսկվա նվիրված է նրա նոր` «Միջև» (Twixt) սարսափ ֆիլմին, որը ռուսական էկրաններ կբարձրանա 2012 թ. ապրիլի 26-ին:
Կոպոլան ֆիլմի վրա աշխատել է ոչ միայն որպես բեմադրիչ, այլև որպես սցենարիստ և համապրոդյուսեր:









































