ԱՄՆ-ին և Հարավային Կորեային հաջողվել է համաձայնության հասնել Կորեայի Հանրապետության կողմից մեծ հեռավորության բալիստիկ հրթիռների արտադրության և գնելու հարցում: Այս մասին հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակին,- տեղեկացնում է Interfax-ը:
Հաղորդվում է, որ 1979 թ. կնքված և 2001 թ. թարմացված երկկողմ համաձայնագրով՝ Հարավային Կորեայի կողմից արձակվող հրթիռների հեռավորությունը չպետք է գերազանցի 300 կմ-ը, իսկ մարտագլխիկը՝ 500 կգ քաշը:












































