FreedomPop ընկերությունը՝ ստեղծված Skype-ի համահիմնադիր Նիկլաս Ցենստրոմի (Niklas Zennstrom) կողմից, կկարգավորի սմարթֆոնների պատյանների արտադրությունը` ներկառուցված WiMAX մոդեմով: Այդ մասին գրում է TechCrunch:
Մոդեմը պատյանի մեջ կաշխատի առանց վերալիցքավորման՝ 30 ժամվա ընթացքում: Այն հանդես կգա որպես ռոութեր. նրանից առանց լարային միացման ինտերնետ կկարողանա ստանալ միաժամանկ մինչև 8 սարք` ներառյալ հեռախոսը, որ տեղադրված է պատյանի մեջ:
TechCrunch տեղեկացնում է, որ ներկառուցված մոդեմով պատյանը, նախատեսված կլինի iPhone համար: Իսկ նախատեսվո՞ւմ է արդյոք պատյաններ արտադրել այլ սմարթֆոնների համար՝ դեռ հայտնի չէ:
Պատյանը կդառնա FreedomPop մասշտաբային նախագծի մի մասը, որի նպատակն է ապահովել ԱՄՆ-ի բնակիչներին անվճար ինտերնետով՝ WiMAX տեխնոլոգիայի միջոցով:
Որպես ընկերության գործընկեր հանդես կգա Clearwire ամերիկայն օպերատորը: Նախագծի թողարկումը նախատեսված է 2012 թ. ամռանը,- փետրվարին Forbes-ի հարցազրույցում տեղեկացրել է FreedomPop-ի մարքեթինգի տնօրեն Թոնի Միլլերը:
Պատյանները, որոնք ոչ միայն պաշտպանում են սմարթֆոնը վնասվելուց, այլ նաև ընդլայնում են նրա հնարավորությունները, արդեն ներկայացված են շուկայում: