Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`Ղուբայի իրադարձությունների հետ կապված ձերբակալված լրագրողներից «Պոլիգոն» լրատվական գործակալության շրջանային թղթակից Ջամիլ Մամեդլին և «Հայալ» հեռուստաալիքի մոնտաժող Իսլամ Ասլանովն ազատ են արձակվել:
Ներկայիս դրությամբ բանտում են գտնվում «Հայալ» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Վուղար Գոնագովը, այդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Զաուր Գուլիևը և գովազդի պատասխանատու Զաուր Մուստաֆաևը:
Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 233-րդ (հասարակական կարգը խախտող գործողությունների կազմակերպում) և 309-րդ հոդվածներով (լիազորությունների գերազանցում) հոդվածներով: Վերջին մեղադրանքն առնչվում է միայն Զաուր Գուլիևին:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց մեղադրում են Youtube վիդեո հոսթինգում Ղուբայի իրադարձություններին առնչվող տեսանյութ տեղադրելու մեջ, որում ներկայացված է գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի սկանդալային ելույթը, ինչից հետո էլ մարտի 1-ին Ղուբայում սկսվեցին անկարգություններ:







































