Իտալիայի Գավաթի 2011/12թթ. խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղային զույգը կազմում էին «Նապոլի»-ն և «Սիենա»-ն: Առաջին կիսաեզրափակիչում «Յուվենթուս»-ն ընդհանուր 4:3 հաշվով հաղթել էր «Միլան»-ին և դուրս եկել եզրափակիչ: «Նապոլի» – «Սիենա» դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր «Սիենա»-ի հաղթանակով` 2:1 հաշվով: Պատասխան խաղում «Նապոլի»-ն սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու ընդհանուր 3:2 հաշվով առավելության հասնելով իր հակառակորդի նկատմամբ` դուրս եկավ եզրափակիչ:
«Նապոլի» – «Սիենա»` 2:0,
1:0 Վերգասոլա (10’, ինքնագոլ), 2:0 Կավանի (30’)
Napoli Siena 2-0, Tim Cup by napolicivile






































